Լրահոս
Աշխարհ
19:00
28.03.26
582

Եվրոպայում 12 տոննա «KitKat» են գողացել. «Nestle»-ն նախազգուշացնում է հնարավոր դեֆիցիտի մասին

Img default alt hy

Եվրոպայում գողացել են շուրջ 12 տոննա «KitKat» տեսակի շոկոլադե սալիկների խմբաքանակը։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է «France-Presse» գործակալությունը՝ հղում անելով «Nestle» ընկերությանը:

«Եվրոպայում գողացվել է շուրջ 12 տոննա քաշով «KitKat» շոկոլադե սալիկների հսկայական խմբաքանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«CBS» հեռուստաալիքը, հղում անելով «France-Presse»-ին, հստակեցնում է, որ գրեթե 413,8 հազար «KitKat» սալիկներ տեղափոխող բեռնատարը փախցրել են Եվրոպայով փոխադրման ժամանակ. այն Իտալիայի գործարանից ուղևորվում էր Լեհաստան:

«Nestle» ընկերությունը նախազգուշացրել է, որ այս գողությունը կարող է հանգեցնել խանութների դարակներին «KitKat» սալիկների դեֆիցիտի (պակասուրդի):