Լրահոս
Քաղաքական
19:39
28.03.26
411

Առաջիկա ընտրություններից է կախված մեր երկրի հետագա ընթացքը․ Սաղաթելյան

Img default alt hy

«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են պատմության ամենավճռորոշ ու ճակատագրական փուլում, և առաջիկա ընտրություններից է կախված Հայաստանի հետագա ընթացքը»,- Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սրանք սովորական ընտրություններ չեն, և ժողովուրդը պետք է հստակ գնահատական տա գործող իշխանության տարիներին, որպեսզի կրկին չխաբվի։

Անդրադառնալով կառավարման վերջին տարիներին՝ պատգամավորը նշել է հետևանքները.

- Արցախի հայաթափում. 150,000 մարդ մնացել է անտուն և անհայրենիք։

- Մարդկային կորուստներ. Շուրջ 5000 զոհ և 12,000 հաշմանդամություն ստացած քաղաքացի։

- Անվտանգություն. Ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ զբաղեցնելով ռազմավարական բարձունքները։

- Ներքին պառակտում. Ժողովրդին բաժանել են «սևերի ու սպիտակների», «նախկինների ու նորերի»։

- Ինքնիշխանություն. Թշնամու պահանջով նախապատրաստվում է Սահմանադրության փոփոխություն։

«Այս ամենի դիմաց մեր ժողովուրդը ստացել է միայն ասֆալտ, որն առաջին իսկ անձրևից հետո քշվում-տարվում է»,- եզրափակել է Սաղաթելյանը։

Ավելին՝ տեսանյութում։