Լրահոս
Քաղաքական
21:20
28.03.26
473

Այս ի՞նչ խաղաղություն է, որը կախված է ընտրության արդյունքից․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

«Ցանկացած երկրի և կառավարության համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որի առկայությունն է միայն թույլ տալիս իրականացնել տնտեսական ու սոցիալական ծրագրեր»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ելույթի ընթացքում նախագահն առանձնացրել է մի քանի առանցքային թեզեր.

- Անվտանգության համալիր բնույթը. Ըստ Քոչարյանի՝ անվտանգությունը միայն բանակը չէ. այն ենթադրում է նաև ճիշտ քաղաքականություն, ռազմավարական դաշնակիցներ, կանխատեսումներ և հստակ հաշվարկներ։ Անվտանգության բացակայությունը երկիրը խրում է խնդիրների մեջ՝ վանելով ներդրումներն ու բիզնեսը։

- Քննադատություն իշխանություններին. Բանախոսը նշել է, որ իշխող ուժը բոլոր հարթակներից սպառնում է սեպտեմբերյան հնարավոր պատերազմով՝ այն ուղիղ կերպով շաղկապելով ընտրությունների արդյունքների հետ։

- Խաղաղության օրակարգը. Քոչարյանը տարակուսանք է հայտնել իշխանության որդեգրած «խաղաղության» վերաբերյալ՝ շեշտելով, որ ամիսներ շարունակ խաղաղությունից խոսելուց հետո պարզվում է, որ այն կախված է ընտրությունների ելքից, իսկ խաղաղությունը խախտողը լինելու է Ալիևը։

«Այս ի՞նչ խաղաղություն է, որը կախված է ընտրության արդյունքից»,- հարցրել է Ռոբերտ Քոչարյանը։

Ավելին՝ տեսանյութում։