Լրահոս
Քաղաքական
21:46
28.03.26
591

Արցախյան հերոսամարտը փորձում են ներկայացնել որպես արկածախնդրություն. Աննա Գրիգորյան

Img default alt hy

«Մեր այսօրվա պայքարը սեփական ինքնության, պատմության և արժանապատիվ պետականության համար է, որպեսզի հայ մարդը գլխիկոր չքայլի թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորն իր ելույթում մատնանշել է պայքարի մի քանի առանցքային նպատակներ.

- Ինքնության և հավատքի պաշտպանություն. Բանախոսը խայտառակություն է որակել սեփական եկեղեցու և հավատքի դեմ իրականացվող արշավը՝ շեշտելով, որ պայքարը նաև այդ գործընթացը վերջնականապես դադարեցնելու համար է։

- Դիմակայություն պարտադրանքին. Գրիգորյանի խոսքով՝ պետք է թույլ չտալ, որ մի քանի ամիս անց երկիրը ստիպված լինի քվեարկել «Ալիևի պատվերով պատրաստված» նոր Սահմանադրության օգտին։

- Պատմական արժեքների վերականգնում. Պատգամավորը վրդովմունք է հայտնել Արցախյան հերոսամարտի նպատակաուղղված արժեզրկման կապակցությամբ՝ նշելով, որ իշխանություններն այն փորձում են ներկայացնել որպես «սովորական արկածախնդրություն»։

«Մենք փորձում ենք վերականգնել այն արժանապատվությունը, որը մեզնից փորձում են խլել»,- եզրափակել է Աննա Գրիգորյանը։

Ավելին՝ տեսանյութում։