Լրահոս

2026-03-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ռուսաստանը բարեկամ երկիր է». Փաշինյանը շուտով կմեկնի ՌԴ
    Ավելի վաղ՝ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին երկկողմ օրակարգի հարցերը քննարկել նաև առձեռն հանդիպման ձևաչափով։
    15:28
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր
    Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղում բախվել են «ՎԱԶ 2106» ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
    15:19
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել
    Երեկ իր տնից հատուկջոկատայինների կողմից ձերբակալված Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, նրան արգելվել է շփվել գործով անցնող անձանց հետ, դատախազությունը պահանջել էր տնային կալանք: «News.5tv.am»-ի հետ զրույցում Մարգարյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանի այս որոշումը համարել է հաղթանակ՝ ավելելով, որ դատավորը բարձր մակարդակով է անցկացրել միջնորդության քննությունը: Մարգարյանը ձերբակալվել էր խուլիգանության մեղադրանքով՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու դեպքի առթիվ, երբ Սիմոնյանը վիրավորել էր Մարգարյանի հորը:
    15:08
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Հայաստանում․ էպիկենտրոնը Մարտունիից հարավ-արևելք է
    Սույն թվականի մարտի 28-ին` տեղական ժամանակով ժամը 14:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.03⁰ և արևելյան երկայնության 45⁰․40⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
    14:55
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի բաց հանդիպումը Հրազդանում․ ներկա է Ռոբերտ Քոչարյանը
    Հրազդանի դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում այս պահին ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամների բաց հանդիպումը քաղաքացիների հետ։ Հ
    14:45
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Անօդաչուն ընկել է խոշորագույն նավթային հանքավայրերից մեկի տարածքում․ Իրաքի ՊՆ
    «ԱԹՍ-ն ընկել է Բասրա նահանգի Մաջնուն նավթային հանքավայրում առանց պայթելու։ Անկումը նյութական վնաս չի պատճառել և չի հանգեցրել վիրավորումների», - գերատեսչության հայտարարությունն է մեջբերում INA գործակալությունը։ Դեպքի վայր են ուղարկվել ինժեներական բրիգադներ և պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանումներ։
    14:32
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հարձակվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցության նավի վրա
    Այս մասին հայտնել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին։
    14:17
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է
    Մարտի 27-28-ը Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել քարաթափումների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (երթևեկությունը դարձել է միակողմանի) և Հալիձորից «Սատանի կամուրջ» տանող ճանապարհահատվածում (փակվել է)։ Փրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ նշված հատվածներում, իրավիճակից ելնելով, իրականացրել են սահմանազատման և քարերի հեռացման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։
    14:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Խերսոնում պայթյուններ են որոտացել
    Խերսոնի մարզը Ռուսաստանի տարածաշրջան է՝ տեղակայված Դնեպրի ստորին հոսանքում, որը ողողվում է Ազովի և Սև ծովերով: Մարզը ՌԴ կազմի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Խերսոնի մարզի մի մասը՝ Դնեպրի աջափնյակում, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։
    13:49
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
    13:45
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի անդամները փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում
    «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր Կոտայքի մարզ այցելության ընթացքում փոքրիկ կանգառ կատարեցին Կեչառիսում։
    13:32
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրաքի օդային տարածքը փակ կմնա մինչև ամսվա վերջ
    «Օդային տարածքը փակ կմնա, կողմնորոշիչ, մինչև երեքշաբթի՝ մարտի 31-ը, համաշխարհային ժամանակով ժամը 09:00-ն (Երևանի ժամանակով՝ 13:00-ն)», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա հիշեցրել է, որ Իրաքի երկինքը փակվել էր փետրվարի 28-ի առաջին կեսին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով:
    13:16
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    13:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանը հայտարարել է ընտրություններին այլ նոր ուժերի հետ դաշինքով մասնակցելու մասին
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    12:46
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը պետական դավաճանություն չի կատարել, նրան այլ հոդվածով են մեղավոր ճանաչել
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:
    12:38
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Կիթառ են նվագել ու գույքը այրել. նոր մանրամասներ՝ «Կանազի» հրդեհի գործով
    Հայլուր 12։30 Կիթառ են նվագել ու գույքը այրել. նոր մանրամասներ՝ «Կանազի» հրդեհի գործով
    12:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը ծաղրել է Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու Մակրոնի ծրագրերը
    «Դե, Ֆրանսիան «ծրագրում է», և դա միշտ մի փոքր ավելի հոյակապ է հնչում, քան լինում է իրականում։ Ֆրանսիան ունի մեկ ավիակիր՝ քիչ թե շատ աշխատանքային վիճակում։ Այն հիմա ուղարկել են Միջերկրական ծով։ Ասենք այսպես՝ խաղաղություն ապահովելու մեր իրական հնարավորությունները, հավանաբար, կլինեին միայն համատեղ ջանքերի դեպքում»,- ասել է Մերցը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։ Մարտի սկզբին Մակրոնը հայտարարել էր «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը Կիպրոսի ափեր տեղափոխելու ծրագրերի մասին՝ Մերձավոր Արևելքում դաշնակից ուժերին պաշտպանելու համար։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։
    12:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արդյոք քաղաքացին իրավունք ունի՞ վիրավորել երկրի ղեկավարին
    Երեկ շուրջ մեկ տասնյակ հատուկջոկատայինների կողմից իր տնից ձերբակալվել է ակտիվիստ Միքայել Մարգարյանը: Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, սակայն իրականում նրա միակ «մեղքը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյելն է: Քաղաքացին Սիմոնյանին հայհոյեց այն բանի համար, որ ԱԺ նախագահը վիրավորել էր քաղաքացու հորը՝ «Արա-ն պապադ ա» ասելով, իսկ հետո հայհոյանքին հայհոյանքով էր պատասխանել՝ «գնա * լավդ»,- ասել էր Սիմոնյանը, սակայն ԱԺ նախագահը որևէ պատասխանատվության չենթարկվեց, նրա հայհոյանքը խուլիգանություն չորակվեց: Մարգարյանի ձերբակալությունը իշխանության որոշ ներկայացուցիչներ ու նրանց աջակիցներ արդարացնում էին նրանով, թե «երկրի ղեկավարին հայհոյել չի կարելի»: Իրականում «ԵՄ-ի հետ մերձեցող» իշխանականներն ու նրանց փոքրաթիվ աջակիցները տեղյակ չեն, որ եվրոպական իրավունքը հակառակն է ասում, որ քաղաքացին կարող է նույնիսկ շատ ծանր վիրավորել երկրի ղեկավարին: Այս առումով կան ՄԻԵԴ մի քանի վճիռներ, քննարկենք դրանցից մեկը: «Eon v. France» գործի բովանդակությունը հեևյալն է. Ֆրանսիայի նախագահի՝ Նիկոլաս Սարկոզիի այցի ժամանակ ակտիվիստը պահել էր պաստառ՝ «Casse toi pov’con» («Քաշվիր, ապուշ»)։ Սա հենց նախագահի կողմից նախկինում օգտագործված արտահայտության կրկնությունն էր։ Արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշումը): Հայհոյանքի դեպքում գործը հարուցում են խուլիգանության հոդվածով: Արդյունքում եվրոպական իրավունքը հստակ սահմանում է, որ պաշտոնյաները պետք է չափազանց հանդուժող լինեն սուր քննադատության, նույնիսկ վիրավորանքների նկատմամբ, քանի որ դա նրանց պաշտոնի գինն է: Կորյուն Սիմոնյան
    12:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի հետ հակամարտությունը կտևի ևս 2-4 շաբաթ․ Ռուբիո
    Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-ը մոտ է Իրանի հետ լուրջ բանակցություններ սկսելուն։ Նա հավելել է, որ առայժմ ամերիկացիները Թեհրանի հետ շարունակում են հաղորդակցվել միջնորդների միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Մարտի 11-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով, որով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մոտ մեկ հինգերորդը, տեղափոխել որևէ նավթային բեռ, որն առնչություն ունի Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների հետ։
    11:45
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու մասին
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին, հայտարարել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով։ «Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և սա պետք է լիներ ամենահեշտերից մեկը, սակայն նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ատելությունը հասել է պիկին (գագաթնակետին)»,-ասել է նա։ Թրամփը հավելել է, որ դա որևէ լավ բանի չի հանգեցնի։ Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս զարմանք է հայտնել առ այն, որ կիևյան վարչակարգի ղեկավարը չի ցանկանում համաձայնագիր կնքել հակամարտությունն ավարտելու համար։ Ռուսաստանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման որոնման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում երկու առաջնորդների ձեռք բերած փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության հիմնապատճառների վերացումը՝ ի դեմս իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների։
    11:39
    28.03.26
    Ավելին