Լրահոս
Միջազգային
12:15
28.03.26
128

Գերմանիայի կանցլերը ծաղրել է Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու Մակրոնի ծրագրերը

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ծրագրերը՝ պաշտպանելու դաշնակից ուժերը Մերձավոր Արևելքում՝ Կիպրոսի ափեր ավիակիր ուղարկելու միջոցով, ավելի հոյակապ են հնչում, քան կլինեն իրականում։ Ինչպես փոխծանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Դե, Ֆրանսիան «ծրագրում է», և դա միշտ մի փոքր ավելի հոյակապ է հնչում, քան լինում է իրականում։ Ֆրանսիան ունի մեկ ավիակիր՝ քիչ թե շատ աշխատանքային վիճակում։ Այն հիմա ուղարկել են Միջերկրական ծով։ Ասենք այսպես՝ խաղաղություն ապահովելու մեր իրական հնարավորությունները, հավանաբար, կլինեին միայն համատեղ ջանքերի դեպքում»,- ասել է Մերցը Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցում։

Մարտի սկզբին Մակրոնը հայտարարել էր «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակիրը Կիպրոսի ափեր տեղափոխելու ծրագրերի մասին՝ Մերձավոր Արևելքում դաշնակից ուժերին պաշտպանելու համար։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարաշածրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ։