Լրահոս
Հայաստան
12:00
28.03.26
1 010

Արդյոք քաղաքացին իրավունք ունի՞ վիրավորել երկրի ղեկավարին

Img default alt hy

Երեկ շուրջ մեկ տասնյակ հատուկջոկատայինների կողմից իր տնից ձերբակալվել է ակտիվիստ Միքայել Մարգարյանը:

Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ, սակայն իրականում նրա միակ «մեղքը» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայհոյելն է: 

Քաղաքացին Սիմոնյանին հայհոյեց այն բանի համար, որ ԱԺ նախագահը վիրավորել էր քաղաքացու հորը՝ «Արա-ն պապադ ա» ասելով, իսկ հետո հայհոյանքին հայհոյանքով էր պատասխանել՝ «գնա * լավդ»,- ասել էր Սիմոնյանը, սակայն ԱԺ նախագահը որևէ պատասխանատվության չենթարկվեց, նրա հայհոյանքը խուլիգանություն չորակվեց: 

Մարգարյանի ձերբակալությունը իշխանության որոշ ներկայացուցիչներ ու նրանց աջակիցներ արդարացնում էին նրանով, թե «երկրի ղեկավարին հայհոյել չի կարելի»: Իրականում «ԵՄ-ի հետ մերձեցող» իշխանականներն ու նրանց փոքրաթիվ աջակիցները տեղյակ չեն, որ եվրոպական իրավունքը հակառակն է ասում, որ քաղաքացին կարող է նույնիսկ շատ ծանր վիրավորել երկրի ղեկավարին: Այս առումով կան ՄԻԵԴ մի քանի վճիռներ, քննարկենք դրանցից մեկը: «Eon v. France» գործի բովանդակությունը հեևյալն է. Ֆրանսիայի նախագահի՝ Նիկոլաս Սարկոզիի այցի ժամանակ ակտիվիստը պահել էր պաստառ՝ «Casse toi pov’con» («Քաշվիր, ապուշ»)։ Սա հենց նախագահի կողմից նախկինում օգտագործված արտահայտության կրկնությունն էր։ 

Արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշումը):
Հայհոյանքի դեպքում գործը հարուցում են խուլիգանության հոդվածով: 

Արդյունքում եվրոպական իրավունքը հստակ սահմանում է, որ պաշտոնյաները պետք է չափազանց հանդուժող լինեն սուր քննադատության, նույնիսկ վիրավորանքների նկատմամբ, քանի որ դա նրանց պաշտոնի գինն է: 

Կորյուն Սիմոնյան