Լրահոս
Միջազգային
11:39
28.03.26
726

Թրամփն անսպասելի հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու մասին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին, հայտարարել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-յան ալիքով։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ, և սա պետք է լիներ ամենահեշտերից մեկը, սակայն նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ատելությունը հասել է պիկին (գագաթնակետին)»,-ասել է նա։

Թրամփը հավելել է, որ դա որևէ լավ բանի չի հանգեցնի։

Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս զարմանք է հայտնել առ այն, որ կիևյան վարչակարգի ղեկավարը չի ցանկանում համաձայնագիր կնքել հակամարտությունն ավարտելու համար։

Ռուսաստանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման որոնման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում երկու առաջնորդների ձեռք բերած փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության հիմնապատճառների վերացումը՝ ի դեմս իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների։