Լրահոս
Իրավական
15:08
28.03.26
367

Միքայել Մարգարյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառվել

Img default alt hy

Երեկ իր տնից հատուկջոկատայինների կողմից ձերբակալված Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը, նրան արգելվել է շփվել գործով անցնող անձանց հետ, դատախազությունը պահանջել էր տնային կալանք: 

«News.5tv.am»-ի հետ զրույցում Մարգարյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարանի այս որոշումը համարել է հաղթանակ՝ ավելելով, որ դատավորը բարձր մակարդակով է անցկացրել միջնորդության քննությունը:

Մարգարյանը ձերբակալվել էր խուլիգանության մեղադրանքով՝ Ալեն Սիմոնյանին հայհոյելու դեպքի առթիվ, երբ Սիմոնյանը վիրավորել էր Մարգարյանի հորը: