Լրահոս
Միջազգային
14:32
28.03.26
121

Անօդաչուն ընկել է խոշորագույն նավթային հանքավայրերից մեկի տարածքում․ Իրաքի ՊՆ

Img default alt hy

Անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) ընկել է աշխարհի խոշորագույն նավթային հանքավայրերից մեկի՝ Մաջնունի տարածքում, որը գտնվում է Իրաքի հարավում՝ Բասրա նահանգում։ Ինչպես հայտնել է արաբական հանրապետության պաշտպանության նախարարությունը, այն չի պայթել և նյութական վնաս չի պատճառել։

«ԱԹՍ-ն ընկել է Բասրա նահանգի Մաջնուն նավթային հանքավայրում առանց պայթելու։ Անկումը նյութական վնաս չի պատճառել և չի հանգեցրել վիրավորումների», - գերատեսչության հայտարարությունն է մեջբերում INA գործակալությունը։ Դեպքի վայր են ուղարկվել ինժեներական բրիգադներ և պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանումներ։