Լրահոս
Քաղաքական
15:28
28.03.26
1 113

«Ռուսաստանը բարեկամ երկիր է». Փաշինյանը շուտով կմեկնի ՌԴ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնություն նախատեսվող առաջիկա այցի մասին։ 

Արձագանքելով երկկողմ հարաբերությունների վերաբերյալ քաղաքացու հարցին՝ վարչապետը նշել է, որ կապերը մշտապես պահպանվում են, իսկ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ 

«Կապերը պահում ենք, Ռուսաստանը մեզ համար բարեկամ երկիր է»,- նշել է նա։

Ավելի վաղ՝ մարտի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել էին երկկողմ օրակարգի հարցերը քննարկել նաև առձեռն հանդիպման ձևաչափով։