Լրահոս
Քաղաքական
20:35
28.03.26
152

Եթե քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, անհնար է, որ ՔՊ-ն ունենա 70 տոկոս․ Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր հնգամյա գործունեության հաշվետվությունը և մեր առաջարկած այլընտրանքը։ Մեզ համար այս տարիների յուրաքանչյուր օրը եղել է պայքար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորն ընդգծել է իրենց թիմի կատարած աշխատանքի մի քանի առանցքային ուղղություններ.

- Բացահայտումներ անվտանգության վերաբերյալ. Վարդանյանի խոսքով՝ հենց իրենց թիմի հետևողականության շնորհիվ է հանրությունը տեղեկացել Սյունիքից զորքերի նահանջի հրամանի, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի իրական ծավալների և նախաստորագրված պայմանագրերի գաղտնի մանրամասների մասին։

- Օրենսդրական գործունեություն. Խորհրդարանում ներկայացվել է 25 նախագիծ, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը և բազմազավակ ընտանիքների աջակցությանը, սակայն բոլորն էլ մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից։

- Պայքար առանց ռեսուրսների. Պատգամավորը շեշտել է, որ այս ամենն արվել է սահմանափակ հնարավորությունների պայմաններում, և հարց հնչեցրել՝ որքա՞ն ավելին հնարավոր կլիներ անել անհրաժեշտ լիազորություններ և ռեսուրսներ ունենալու դեպքում։

«Մենք կանգնած ենք ձեր առջև որպես ուժ, որը հնարավոր ամեն կերպ՝ թե՛ խորհրդարանում, թե՛ դրանից դուրս, պայքարել է մեր երկրի շահերի համար»,- եզրափակել է նա։

Ավելին՝ տեսանյութում։