Լրահոս
Քաղաքական
21:15
28.03.26
1 025

Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը հավասարը հավասարի պես է հանդես եկել հզոր տերությունների հետ. Աղվան Վարդանյան

Img default alt hy

«Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանը հավասարը հավասարի պես է հանդես եկել աշխարհի հզոր տերությունների հետ, ինչը հարգանք էր ապահովում մեր պետության ու քաղաքացիների նկատմամբ»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորն առանձնացրել է երկրորդ նախագահի կառավարման շրջանի մի քանի առանցքային կողմեր.

- Միջազգային հեղինակություն և անվտանգություն. Վարդանյանի խոսքով՝ Քոչարյանի օրոք Հայաստանն ունեցել է անվտանգություն և խաղաղություն, իսկ հարևան երկրների ղեկավարների հետ հարաբերություններում պահպանվել է հայկական կողմի առավելությունը։

- Տնտեսական ցուցանիշներ. Շեշտվել է տնտեսության աննախադեպ աճը, ենթակառուցվածքների զարգացումը և բնակչության կենսամակարդակի բազմապատիկ բարելավումը։

- Քաղաքական պայքար. Ըստ պատգամավորի՝ Ռոբերտ Քոչարյանը կարող էր «կողքի քաշվել», սակայն ընտրել է պայքարի ուղին՝ նույնիսկ կալանավորվելու սպառնալիքի պայմաններում վերադառնալով քաղաքականություն։

«Նա ավելի քան 500 օր անցկացրել է բանտում և այսօր էլ շարունակում է պայքարը՝ նպատակ ունենալով երկիրը դուրս բերել ստեղծված ծանր իրավիճակից»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը։

Ավելին՝ տեսանյութում։