Լրահոս
Միջազգային
20:48
28.03.26
617

Զելենսկին հեռակա բանավիճել է իրեն ստախոսության մեջ մեղադրած Ռուբիոյի հետ

Img default alt hy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ով պնդել էր, թե Զելենսկին ստում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների բովանդակության վերաբերյալ:

Ռուբիոն ավելի վաղ սուտ էր որակել Զելենսկիի այն հայտարարությունները, թե Կիևն անվտանգության երաշխիքներ կստանա միայն Դոնբասից ուկրաինական զինված ուժերի դուրսբերման պայմանով:

«Բանակցային ողջ գործընթացի ընթացքում եղած բոլոր ազդանշանները վկայում են այն մասին, <...> որ մենք ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ կկարողանանք ստանալ ոչ թե մինչև հրադադարը կամ հակամարտության ավարտը, այլ այն բանից հետո, երբ մեր զորքերը լքեն Դոնբասը»,- շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին, նրա խոսքերը մեջբերում է «УНИАН» գործակալությունը:

«Մենք կցանկանայինք երաշխիքներ ստանալ մինչև հակամարտության ավարտը, բայց մեզ ասացին՝ ոչ: Ես ասացի, որ դա չի աշխատի»,- նշել է Զելենսկին:

Նա նաև մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. «Ես երբեք չեմ ասել, թե ամերիկացիները ճնշում են մեզ վրա: Մենք առանց այդ էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում: Ես ոչ մեկին չեմ ստել»: