Լրահոս
Քաղաքական
18:46
28.03.26
110

Փողոց դուրս գալու խնդիրնե՞ր ունի Ալեն Սիմոնյանը. նրա հետ վիճած քաղաքացին մեղադրանքը չի ընդունում

Ազգային ժողովի նախագահի հետ փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մեղադրանք է առաջադրվել Միքայել Մարգարյանին: Նրան գիշերը ձերբակալել են, ավելի ուշ՝ ազատ արձակել՝ վարչական հսկողություն սահմանելով:  

Նրա որդին հոր ձերբակալությունից հետո ուղիղ եթերում պատմել է, որ 15-20 իրավապահներ, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, մտել են տուն ու քրոջ, տատի և իր աչքի առաջ բերման ենթարկել հորը՝ չնայած նա պատրաստ է եղել ինքնակամ գնալ: