Լրահոս

2026-03-29
2026-03-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
    23:56
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օրբանը մեղադրում է ուկրաինական կողմին ընդդիմության հետ համագործակցելու մեջ
    Հունգարիայի քաղաքացին հավաքագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և գործել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության շահերից ելնելով՝ երկրում ապրիլի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով ազգային հեռուստաալիքներով հեռարձակված տեսանյութը, որտեղ հարցաքննվում է Հունգարիայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՏՏ մասնագետը։ «Հարցեր այլևս չկան։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը խոստովանել է, որ հավաքագրվել է ուկրաինացիների կողմից։ Նրա ցուցմունքները հրապարակային են, դրանք կարող է լսել յուրաքանչյուր ոք։ Հունգարական հակահետախուզությունն արել է այն, ինչ պետք է աներ։ Մենք պաշտպանելու ենք Հունգարիայի խաղաղությունն ու անվտանգությունը»,- Facebook-ում գրել է Օրբանը։ Վերջին օրերին Հունգարիայի կառավարությունը հրապարակել է ապացույցներ երկրի տարածքում ուկրաինական հետախուզության աշխատակիցների և գործակալների ներկայության մասին, որոնք փորձում են պետական գաղտնիքներ ձեռք բերել և գործում են ի շահ քաղաքական ընդդիմության։ Մասնավորապես, հայտնի է դարձել ուկրաինացիների կողմից ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի բջջային հեռախոսը լսելու փորձերի, ինչպես նաև «Տիսա» կուսակցության աշխատանքներում նրանց գործակալների մասնակցության մասին։ Մարտի 26-ին Օրբանը Վլադիմիր Զելենսկուց պահանջել է անհապաղ հեռացնել երկրից Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Հունգարիայում ընտրությունները երբևէ նման մասշտաբի օտարերկրյա միջամտության չեն ենթարկվել։ Խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով կձևավորվի երկրի նոր կառավարությունը, Հունգարիայում նշանակված են ապրիլի 12-ին։ Օրբանի գլխավորած «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը ընտրողների ձայների համար կատաղի պայքար է մղում ընդդիմադիր «Տիսա» կուսակցության դեմ։ Վերջինիս առաջնորդ, եվրապատգամավոր Պետեր Մադյարը վայելում է Եվրամիության ղեկավարության աջակցությունը։
    23:46
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ․ Yerkir.am
    Թիվ ԵԴ1/0837/01/24 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ողջ դատավարության ընթացքում պաշտպանության կողմին զրկեց պաշտպանվելու հավասար հնարավորությունից։ Դատարանի կողմից մերժվեցին պաշտպանության կողմի գրեթե բոլոր  միջնորդությունները։ Քրեական գործով չի ապահովվել վարույթի  արդարացիությունը, պաշտպանության կողմի համար չեն չստեղծվել անհրաժեշտ պայմաններ պաշտպանության կողմի մատնանշած ապացույցները  ձեռք բերելու, ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար, ինչը  հիմք  է տալիս հանգելու հետևության, առ  այն, որ խախտվել են մեղադրյալի պաշտպանության իրավունքը և վերջինս կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի  առաջ։ Այս  մասին գրում է Yerkir.am-ը։
    23:37
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ տվածները, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել․ Ռոբերտ Քոչարյան
    Հրազադան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ներկաներից մեկին ամենահուզող հարցը հետևյալն էր՝ վերջին 8 տարվա գործած հանցանքների համար այս իշխանությունը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ։
    23:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի ֆեյք աջակիցները․ «Փաստ»
    Հայկ Կոնջորյանը շեֆին իբր լավություն է ուզում արած լինի՝ հաճոյանալով Փաշինյանին ու կարգադրելով իր վարորդին ձևանալ հասարակ քաղաքացի` հասարակական տրանսպորտում, հանդես գալով պատահական ուղևորի դերում։
    23:15
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրանի հազարամյակների քաղաքակրթության ողջ պատմությունը դիմադրության պատմություն է․ Վարդան Ոսկանյան
    Իրանական սարահարթի աշխարհագրությունն ինքը՝ այստեղ ապրողներին պատմականորեն ստիպել է պայքարել նույնիսկ բնակլիմայական պայմանների հետ՝ բնակություն հաստատելով և քաղաքակրթություն ստեղծելով այնտեղ, որտեղ դա անհնարին է եղել շատ ժողովուրդների համար։
    23:00
    28.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ստի դեմ պայքարի ճանապարհ կա, Արցախ գնալու՝ նույնպես. Ռոբերտ Քոչարյանին ջերմ են դիմավորել Կոտայքում
    Վաշինգտոնում Թրամփի վկայությամբ ինչ-որ թղթեր ստորագրելուց հետո Փաշինյանը է՛լ միլիարդավոր դոլարների ներդրումների մասին էր հայտարարում, է՛լ խաղաղության անշրջելիության: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցնում է՝ 8 ամիս անց ո՞վ է հիշում ԹՐԻՓՓ-ի մասին, իսկ ժողովրդին պատերազմով սպառնացող Փաշինյանին ո՞վ է հիշեցնում խաղաղության խոստումները:
    22:45
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երեք պահեստազորայինի դանակահարության գործով ձերբակալվածը տնային կալանքում կմնա
    Քրեական հետապնդում՝ վարժական հավաքի մասնակցի նկատմամբ. նրան մեղադրում են ստորադասին ծեծելու մեջ
    22:35
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան
    Համացանցում հայտնված տեղեկատվությունը, թե բարձրաստիճան սպան կարող է ֆեյսբուքյան նամակագրությամբ վարչապետից գեներալ-մայորի կոչում խնդրել, իսկ երկրի ղեկավարն էլ դա ներկայացնել որպես «սիրուն նամակ», վկայում է պետական համակարգի խորը դեգրադացիայի մասին: Սա պարզապես էթիկայի խախտում չէ, այլ բանակային սուբորդինացիայի և պետական ինստիտուտների նկատմամբ բացահայտ արհամարհանք:
    22:30
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թեհրանում ռմբակոծությունից հայի տուն է վնասվել
    Այսօր թեհրանահայ հայրենակիցներից մեկի բնակարանը լուրջ վնասներ է կրել ամերիկա֊իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական ՄԵՀՐ լրատվական գործակալությունը։ Բարեբախտաբար տուժածներ և զոհեր չկան։ Հարվածի պահին բնակիչները տանը չեն եղել։
    22:20
    28.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանն «ընկնում է ձիուց» Երևանում. նա պատրաստվում է Մոսկվա գնա՞լ
    Փաշինյանին արդեն ժողովուրդն է մեղադրում՝ ահ ու սարսափ տարածելով վերընտրվելու փորձի համար: Չնայած վերլուծաբանները հորդորում էին նրան խուսափել երևանյան քարոզարշավից, որովհետև ընտրական ակտիվությամբ առանձնացող մայրաքաղաքում չափազանց մեծ է գործող իշխանության հակաեյթինգը, նա որոշել է փորձել: Բայց ամեն քայլափոխին ինչ-որ բան նախատեսվածի պես չի գնում:
    22:09
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը պետք է ունենա տնտեսական առաջնորդ, ով կվերացնի աղքատությունը. Նարեկ Կարապետյան
    «Հայաստանը տարածաշրջանում ամենամեծ ներուժ ունեցող երկիրն է: Առաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում։
    22:00
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախյան հերոսամարտը փորձում են ներկայացնել որպես արկածախնդրություն. Աննա Գրիգորյան
    «Մեր այսօրվա պայքարը սեփական ինքնության, պատմության և արժանապատիվ պետականության համար է, որպեսզի հայ մարդը գլխիկոր չքայլի թե՛ Հայաստանում, թե՛ հայրենիքից դուրս»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
    21:46
    28.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի «անտանելի սխալը». Իրանում ծաղրում են ԱՄՆ նախագահին և շարունակում կռվել
    Հորմուզի նեղուցը Թրամփի նեղուց է ուզում վերանվանել Սպիտակ տան ղեկավարը: Բայց հայ իրանագետների համոզմամբ՝ նրա հայտարարություններին լուրջ չեն վերաբերում Իրանում: Թեհրանը գտել է Միացյալ Նահանգների աքիլեսյան գարշապարն ու շարունակում է փակ պահել Մերձավոր Արևելքի նավթային գլխավոր հանգույց Հորմուզի նեղուցը:
    21:34
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս ի՞նչ խաղաղություն է, որը կախված է ընտրության արդյունքից․ Ռոբերտ Քոչարյան
    «Ցանկացած երկրի և կառավարության համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որի առկայությունն է միայն թույլ տալիս իրականացնել տնտեսական ու սոցիալական ծրագրեր»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
    21:20
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանը հավասարը հավասարի պես է հանդես եկել հզոր տերությունների հետ. Աղվան Վարդանյան
    - Տնտեսական ցուցանիշներ. Շեշտվել է տնտեսության աննախադեպ աճը, ենթակառուցվածքների զարգացումը և բնակչության կենսամակարդակի բազմապատիկ բարելավումը։
    21:15
    28.03.26
    Ավելին
  • Իրավական
    Իրավական քաոսից դուրս գալու համար նոր կուսակցություն է ստեղծվել. «Նոր դարաշրջան»
    Դաշինքո՞վ, թե՞ առանձին կմասնակցի ընտրություններին նորաստեղծ «Նոր դարաշրջան» կուսակցությունը: Իրավաբան Հարություն Հարությունյանի ստեղծած քաղաքական ուժը առայժմ որոշում չունի: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում արտախորհրդարանական ուժերի հետ:
    21:04
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին հեռակա բանավիճել է իրեն ստախոսության մեջ մեղադրած Ռուբիոյի հետ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, ով պնդել էր, թե Զելենսկին ստում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ռուբիոն ավելի վաղ սուտ էր որակել Զելենսկիի այն հայտարարությունները, թե Կիևն անվտանգության երաշխիքներ կստանա միայն Դոնբասից ուկրաինական զինված ուժերի դուրսբերման պայմանով: «Բանակցային ողջ գործընթացի ընթացքում եղած բոլոր ազդանշանները վկայում են այն մասին, <...> որ մենք ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ կկարողանանք ստանալ ոչ թե մինչև հրադադարը կամ հակամարտության ավարտը, այլ այն բանից հետո, երբ մեր զորքերը լքեն Դոնբասը»,- շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին, նրա խոսքերը մեջբերում է «УНИАН» գործակալությունը: «Մենք կցանկանայինք երաշխիքներ ստանալ մինչև հակամարտության ավարտը, բայց մեզ ասացին՝ ոչ: Ես ասացի, որ դա չի աշխատի»,- նշել է Զելենսկին: Նա նաև մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե ցավում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. «Ես երբեք չեմ ասել, թե ամերիկացիները ճնշում են մեզ վրա: Մենք առանց այդ էլ հասկանում ենք՝ ինչ է կատարվում: Ես ոչ մեկին չեմ ստել»:
    20:48
    28.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, անհնար է, որ ՔՊ-ն ունենա 70 տոկոս․ Քրիստինե Վարդանյան
    «Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր հնգամյա գործունեության հաշվետվությունը և մեր առաջարկած այլընտրանքը։ Մեզ համար այս տարիների յուրաքանչյուր օրը եղել է պայքար»,- Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
    20:35
    28.03.26
    Ավելին