Լրահոս
Քաղաքական
23:30
28.03.26
1 694

Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ տվածները, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Հրազադան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ ներկաներից մեկին ամենահուզող հարցը հետևյալն էր՝ վերջին 8 տարվա գործած հանցանքների համար այս իշխանությունը պատասխան տալո՞ւ է, թե՝ ոչ։

«Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ տվածները, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել։

Սա այն դեպքը չէ, որ մի պաշտոնյա ինչ-որ մի սխալ է գործել, որը չնչին հետևանք է ունեցել։

Այս իշխանությունը աղետ է բերել Հայաստանի և Արցախի գլխին և պիտի պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես»,-պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Ավելին՝ տեսանյութում։