Լրահոս
Հասարակական
15:40
28.03.26
757

Ուսանողների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 16-ամյա պատանին մարմնական վնասվածք է ստացել

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցի 2/1 հասցեում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Մի խումբ ուսանողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և վերջիններս կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարվածներ հասցրել միմյանց ինչի հետևանքով ուսանողներից մեկը, Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Խ․-ն ստացել է մարմնական վնասվածք։

Պարզվել է, որ նշված ծեծկռտուքի մասնակիցներ են նաև Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Թ․-ն և Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Հ․-ն․ ովքեր Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։