Լրահոս
Տարածաշրջան
17:30
28.03.26
506

Իրանի քաղաքների ռմբակոծության հետևանքով զոհերի թիվն աճում է. սպանվածների թվում երեխաներ կան

Img default alt hy

Իրանի արևմուտքում գտնվող Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է «Mehr» գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով նահանգի անվտանգության ծառայության ղեկավարին, հայտնել էր, որ Իրանի արևմուտքում տեղակայված Լոռեսթան նահանգի Բորուջերդ քաղաքի բնակելի թաղամասերին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել էր 7-ի, իսկ վիրավորներինը՝ 36-ի:

«Թշնամու կողմից Բորուջերդի օդային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի... Այս հարձակման բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ Իսլամական Հանրապետության արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում զոհերի թիվը նույնպես հասել է 8-ի, ընդ որում՝ զոհվածներից չորսը դպրոցահասակ աղջիկներ են։ Ավելի վաղ մեկ այլ՝ «Fars» գործակալությունը հայտնել էր քաղաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով 6 զոհի և 56 վիրավորի մասին։

Ըստ «Mehr»-ի տվյալների՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում 5 զոհվածների թվում կա զինվորական՝ կնոջ և երեխայի՝ 11-ամյա աղջկա հետ։ Քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով վիրավորների թիվը 7-ից հասել է 13-ի։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։