Լրահոս
Միջազգային
18:15
28.03.26
584

Սաուդյան արքայազնը կարծում էր, թե ԱՄՆ-ն կունենա հերթական ձախողակ նախագահը․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը կարծում էր, թե Ամերիկան կունենա հերթական ձախողակ նախագահը, իսկ երկիրը կշարունակի անկում ապրել։

«Մենք վերջերս ենք հանդիպել։ Նա նայեց ինձ ու ասաց. «Գիտեք, սա ապշեցուցիչ է։ Մեկ տարի առաջ դուք մեռած երկիր էիք, իսկ հիմա ամենաթեժ երկիրն եք ամբողջ աշխարհում»... Նա չէր կարծում, որ դա տեղի կունենա... Նա կարծում էր, թե Ամերիկան կունենա հերթական ձախողակ նախագահը, որի երկիրը անկում է ապրում»,- հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել է Սպիտակ տունը։

Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, որոնք ամերիկացի պաշտոնյաներից տեղեկացվել էին խորհրդակցությունների ընթացքի մասին, հայտնել էր, որ Մուհամմեդ բեն Սալմանը կայացած բանակցությունների ժամանակ իբր դրդել է Թրամփին շարունակել ռազմական արշավը Իրանի դեմ։