Լրահոս
Հասարակական
16:09
28.03.26
715

Հայտնի են «Կանազ» մշակույթի տան հրդեհի պատճառն ու կասկածյալների ինքնությունը

Img default alt hy

Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ըստ Shamshyan.com-ի՝ երեք անչափահաս կասկածյալներից երկուսը երևանյան հայտնի քոլեջներից մեկի ուսանողներ են, իսկ մեկը՝ Արաբկիր վարչական շրջանի դպրոցի աշակերտ։

14, 15 և 16-ամյա պատանիները ծնողների ներկայությամբ խոստովանել են, որ շենք են մտել կիթառ նվագելու նպատակով։ Ըստ նրանց՝ հրկիզումը միտումնավոր չի եղել. տղաները փորձել են կրակ վառել տաքանալու համար, սակայն կրակը արագ տարածվել է՝ հանգեցնելով շենքի բռնկմանը։

Մարտի 25-ի երեկոյան բռնկված հրդեհի մարմանը ներգրավվել էր 12 մարտական հաշվարկ, իսկ հարակից շենքերի բնակիչները տարհանվել էին։

Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։