Լրահոս
Միջազգային
17:06
28.03.26
566

Զախարովան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը

Img default alt hy

Խոնդաբի համալիրի, Արդաքանի գործարանի վրա հարձակումները և «Բուշեր» ԱԷԿ-ի մոտակայքում տեղի ունեցած գնդակոծությունները արժանի են միջազգային հանրության վճռական դատապարտմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իրանի խաղաղ ատոմային օբյեկտների վրա իրականացված հարձակումները:

«Այս հարձակումները արժանի են միանշանակ և վճռական դատապարտման ողջ միջազգային հանրության կողմից: Շարունակվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, և նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում նման կամայականությունների համար, պետք է դա հասկանան», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի հաղորդագրության մեջ: