Լրահոս
Քաղաքական
17:15
28.03.26
240

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ․ քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:

Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի։

 Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը եղել է մարտի 2-ին։