Լրահոս
Միջազգային
15:55
28.03.26
369

Իսրայելը խաթարում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների փորձերը․ Իբրահիմ Քալըն

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար հող նախապատրաստելու ուղղությամբ համառ աշխատանք է տարվում, սակայն Իսրայելը մշտապես խաթարում է այդ գործընթացը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ստամբուլում ընթացող «Stratcom 2026» ռազմավարական հաղորդակցությունների գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։

«Անհրաժեշտ է հիմք ստեղծել այդ բանակցությունների անցկացման համար։ Մենք չենք կասկածում, որ մեր պակիստանցի եղբայրները հմուտ աշխատանք կիրականացնեն այս հարցում։ Սակայն, ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ռազմական գործողությունների սկզբից ի վեր տեսնում ենք, որ Իսրայելը, որը սաբոտաժի էր ենթարկում բանակցությունների յուրաքանչյուր փորձ և երկխոսության ուղիներ բացելու յուրաքանչյուր ջանք, վերջին օրերին կրկին հսկայական ջանքեր է գործադրում՝ իր հարձակումներով խաթարելու և չեղարկելու այդ նախաձեռնությունները», - ասել է Քալընը։

Նա նշել է, որ «մի քանի օր շարունակ Թուրքիան համառորեն աշխատել է», որպեսզի իրականացնի անցումը երկխոսությանը և նախապատրաստի բանակցությունների հողը։ «Մեզ ամեն օր հարցնում են՝ արդյո՞ք լինելու են բանակցություններ, արդյո՞ք կազմակերպվելու է հարթակ։ Մենք լիովին աջակցում ենք մեր պակիստանցի եղբայրների օգնությանն ու նախաձեռնությանն այս հարցում», - ասել է նա։