Լրահոս
Միջազգային
16:53
28.03.26
319

Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում լրագրողներ են զոհվել․ Al Jadeed

Img default alt hy

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում հարձակվել է «Al-Mayadeen» հեռուստաալիքի թղթակից Ֆաթիմա Ֆթունիի և «Al-Manar» հեռուստաալիքի նրա գործընկեր Ալի Շուեյբի մեքենայի վրա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է դեպքի վայրում գտնվող «Al Jadeed» հեռուստաալիքի թղթակիցը։

«Լիբանանցի երկու լրագրողները, որոնք լուսաբանում էին ռազմական գործողությունների ընթացքը հարավային Ջեզզին քաղաքից, ստացած վնասվածքներից մահացել են»,- նշել է նա։