Լրահոս
Քաղաքական
13:51
21.12.20
77

«Մնալու ենք այստեղ այնքան, մինչև Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի ու չգա այստեղ»

Սյունեցիները շարունակում են փակ պահել Երևան-Գորիս ճանապարհը նրանք պնդում են, որ ճանապարը փակ են պահելու այնքան ժամանակ  մինչև  Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ չարձակվի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան, Սյունիքի բազմաթիվ բնակիչներ հավաքվել են Շինուհայրի խաչմերուկում, որոնք ցանկանում են առաջանալ, փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզի տարածք:

Վաղ առավոտյան ոստիկանություն բերման էր ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որից ժամեր անց Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ։

Փաշինյանին  սակայն հաջողվել է մտնել Սիսիան և այցելել  քաղաքային պանթեոն, ինչպես նաև Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվը հրաժարվել էր ձեռքը սեղմել Փաշինյանի ձեռքը

Մանրամասները՝ տեսանյութում։