Լրահոս
Քաղաքական
13:16
25.01.21
50

Լիլիթ Մակունցը հարցազրույց չի տալիս

Img default alt hy

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լրագրողները փորձեցին մի քանի հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Լիլիթ Մակունցից, մասնավորապես՝ առանց դիվանագիտական փորձի՝ ինչպե՞ս է պատրաստվում ստանձնել մի երկրի դեսպանի լիազորությունները, ոը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կամ ի՞նչ է պատրաստվում փոխել հայ-ամերիկյան հարաբերություններում, և այլն:

Սակայն լրագրողների բոլոր փորձերն ապարդյուն անցան․ Մակունցի օգնականները փոխանցեցին, որ վերջինս այսօր չի պատրաստվում հարցազրույց տալ, քանի որ հանդիպումներ ունի:

«ԱՄՆ-ում մեր դեսպանները եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ, «բարձրագույն նշաձող», իսկ Մակունցը ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ ԱՄՆ է անհրաժեշտ չափով պատկերացնում»

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ  դեսպան: Այս լուրը հաստատել էր Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ հարցը քննարկվում է: