Լրահոս
Քաղաքական
21:25
02.02.26
158

Կոշտություն և անվստահություն են առաջացել Հայաստան-Իրան հարաբերություններում. Թեհրանը բաց է խոսում

Արդյո՞ք հայ-իրանական սահմանն ապօրինի խախտելու անհաջող փորձն են քննարկել Հայաստանի խորհրդարանի ղեկավարը և Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ միջխորհրդարանական հարաբերությունների ու տարածաշրջանային խնդիրների մասին են խոսել Ալեն Սիմոնյանն ու Խալիլ Շիրղոլամին: Ինչպես գիտեք, Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին, բողոքի արտոնված ակցիաներ էին կազմակերպվում նաև Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց: Այդ ժամանակ Շիրղոլամին մտավախություն էր հայտնել, թե Հայաստանը կարող է դառնալ հակաիրանական գործողությունների հարթակ: Կասկածելի էր նաև պաշտոնական Երևանի լռությունը Թեհրանի համար անհանգիստ օրերին: