Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:06
26.01.21
78

Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

Img default alt hy

Տարածաշրջանային այցի շրջանակներում հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի Նիկոլ Փաշինյանը։