Լրահոս
Հայաստան
17:12
24.12.20
68

Իգոր Խաչատուրովը դուրս է եկել ոստիկանական բաժնից

Img default alt hy

Գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դուրս է եկել ոստիկանական բաժնից, տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Իգոր Խաչատուրովը:

Հարցին, թե ինչ հիմնավորմամբ էին Ձեզ բերման ենթարկել, նա պատասխանել է. «Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության բակում անհնազանդության ակցիա իրականացնելիս բերման էին ենթարկել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդուն՝ Զինավոր Մեղրյանին:

Ավելի ուշ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ազատ է արձակվել: