Լրահոս
Քաղաքական
21:15
13.02.26
127

Հայ եկեղեցուն զրկում են հողի սեփականության իրավունքից. աղմկոտ նախագիծն առաջին ընթերցումն անցավ

 

Խորհրդարանում առաջին ընթերցումն անցել է այն օրինագիծը, ըստ որի Մայր Աթոռին այլևս հող չի տրվի անհատույց սեփականության իրավունքով: Ըստ այդ օրենքի՝ հողերը Մայր Աթոռին կտրամադրվեն միայն օգտագործման իրավունքով։ «Նպատակն է ոչ թե սահմանափակել որևէ կազմակերպության գործունեությունը, այլ ապահովել հողերի օգտագործման առավել ճկուն և վերահսկելի համակարգ»,- ասյպես է օրինագիծը հիմնավորում հակաեկեղեցական արշավ սկսած Փաշինյանի կաբինետը: Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանի համոզմամբ՝ այս օրենքը նոր լծակ կդառնա իշխանության ձեռքին եկեղեցուն ճնշելու գործում: