Լրահոս
Մամուլի տեսություն
10:36
31.01.26
256

Դատախազները կտրվում են քննությունից. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում հերթական անգամ չեն կարողացել Հակակոռուպցիոն դատարանի համար դատավոր ընտրել, այս անգամ՝ քաղաքացիական դատարանի։ Հիշեցնենք․ նախորդ անգամ էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր չէր ընտրվել՝ թեկնածուները չէին կարողացել քննության գրավոր փուլը հաղթահարել։

ԲԴԽ-ից մեզ փոխանցեցին՝ 3 հավակնորդ է եղել, որոնցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակի ձայն։ Մեր տեղեկություններով՝ դատավոր դառնալու համար պայքարել են փաստաբաններ Կարեն Ստեփանյանը, Մհեր Հայրապետյանը եւ դատախազ Տաթեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ գրեթե ամեն անգամ դատավորի պաշտոնի համար մրցույթին դատախազներ են մասնակցում, բայց վերջին շրջանում նրանց հիմնականում չի հաջողվում հաղթահարել անցողիկ շեմը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։