Լրահոս
Իրավական
13:42
22.01.21
46

«Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ»

Img default alt hy

Դատական օրենսգիրքը մեր երկրում հաստատել է դատարանների նախարարություն, բուրգ՝ վերից վար խիստ ենթակայությամբ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։

«Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում։ Այդ օրենսգիրքը շատ հստակ գործեց 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ անհիմն, հորինված մեղադրանքներով երկար ամիսներ, տարիներին ազատազրկման դատապարտվեցին։ Կարծում եմ՝ այդ բուրգն ինչ-ինչ բարեփոխումներով կամ բացառություններով մինչ օրս գործում է։ ԱԺ-ի օրենսդրական առաքելությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք այս առումով բոլոր դատավորներին և դատարաններին հնարավորինս անկախացնենք ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանությունների ազդեցություններից, այլև վերադաս դատական ատյանների ազդեցություններից»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Նրա խոսքով, իշխանության եկած քաղաքական ուժն անցնող տարիներին գործող դատական համակարգի զտման ուղղությամբ գործնական քայլեր չկատարեց և դատական համակարգը մնացել է հնից ժառանգված․ «Գործող Սահմանադրությունը զտման համար հստակ հնարավորություն է տալիս։ Դատական օրենսգրքին իրավունք է տրվում դատավորների համար նախատեսել լրացուցիչ սահմանափակումներ։ Կարծում եմ՝ օրենսդիր մարմինը պետք է օգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի կարողանանք ազատվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը»,-նշեց Գագիկ Ջհանգիրյանը։