Լրահոս
Իրավական
22:08
13.02.26
133

Բացառիկ խոշտանգումներ՝ ոստիկանությունում, դանակով լուծվող հարցեր և դաժան ծեծեր. ՀՀ ներքին գործերը

Մտահոգիչ են Հայաստանի ներքին գործերը: Այսօր անցած տարին ամփոփող ասուլիսում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ մտահոգություն է հայտնել, որ անգամ ամենաաննշան հարցերը մեր երկրում զենքով են լուծվում շատ հաճախ: 2024-ի համեմատ սպանության դեպքերի թիվը մեր երկրում անցած տարի 5-ով ավելացել է: Հուսադրող չէ նաև խոշտանգումների վիճակագրությունը, այդ թվում՝ ոստիկանական բաժանմունքներում. այդպիսի դեպքերը «բացառիկ են»՝ Արփինե Սարգսյանի խոսքով: