Լրահոս
Արցախ
15:03
05.02.21
46

Այն ինչ տեսնում ենք զինված ուժերի դեմ, պետական քաղաքականության արդյունք է. Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Նշանակվելուց ի վեր, ՊՆ նախարարը չի արձագանքել Զինված ուժերը հարվածի տակ դնող, վարկաբեկող որևէ հայտարարության կամ գործընթացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հրաժարվեց արձագանքել լրագրողի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում իշխանությունը ներկայացնող պատգամավորի՝ 30 տարի է բանակ չունենք արտահայտությանը։
Նշանակվելուց ի վեր, նախարարը չի արձագանքել Զինված ուժերը հարվածի տակ դնող, վարկաբեկող որևէ հայտարարության կամ գործընթացի։

Պարզ ասած, այն ինչ տեսնում ենք զինված ուժերի դեմ, պետական քաղաքականության արդյունք է»,- գրել է Աբրահամյանը։