Լրահոս
Իրավական
12:37
13.02.26
339

Արփինե Սարգսյանի կարծիքով՝ տարեկան 50 սպանությունը փոքր թիվ է

Img default alt hy

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիսում հայտարարեց՝ ՀՀ-ում ամեն օր չէ, որ կատարվում է սպանություն, ինչպես հաճախ շահարկում է մամուլը։ Ըստ նրա՝ այս դեպքում առնվազն վիճակագրական պատկերում պետք էր լիներ 365 սպանության դեպք։

«Բայց վերլուծելիս նկատում ենք, որ 2025-ին հաստատված սպանությունները 50-ն են, անցած տարվա 45-ի դիմաց։ Բնականաբար, նույնիսկ այս փոքր թվերը մեզ անհանգստացնում են, քանի որ գործ ունենք խլված կյանքի հետ»,– ասաց նա։