Լրահոս
Աշխարհ
14:23
26.01.21
66

Արցախում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիներն Իրանի ԱԳ նախարարի՝ ՌԴ այցելության նպատակներից է. Զարիֆը Մոսկվայում է

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր առավոտյան տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Մոսկվա: Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Նշվում է՝ Զարիֆը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Սիրիիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցի հետ կապված հարցեր:

Միևնույն ժամանակ  գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն Իրանի արտգործնախարարի՝ ՌԴ այցելության մյուս նպատակներն են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դիվանագետը երեկ Ադբեջանի մայրաքաղաք Բաքվում էր: ՌԴ-ում այցն ավարտելուց հետո նա պատրաստվում է գալ Հայաստան, ապա այցելել Վրաստան և Թուրքիա: