Լրահոս
Հասարակական
15:53
13.02.26
676

Առանց այդ էլ վատ վիճակում գտնվող սպայի դրությունը ավելի են բարդացրել

Img default alt hy

Օրեր առաջ գրել էինք, որ մի սպայի տեռորիզմի մեղադրանք է առաջադրվել: Մեզ նոր մանրամասներ հայտնի դարձան այդ գործից: Պարզվում է, որ սպան անհուսալի վարկառու է եղել և ցանկացել է օգտվել անհուսալի վարկառուներին եկամտահարկի հաշվին տրվող տրամադրվող պետական աջակցությունից: Ըստ այդ ծրագրի՝ եկամտահարկը ուղղվում է վարկի մարմանը:

6 ամիս շարունակ սպային տարել-բերել են, հստակ բան չեն ասել, խնդիրը չեն լուծել, մի օր էլ զայրացած ընդամենը ասել է, որ կկրակի Ադրբեջանի ուղղությամբ, ինչը որակվել է որպես ահաբեկչություն:

Փաստորեն մարդու էմոցիոնալ պոռթկումը քննչականը որակել է տեռորիզմ, դրա մեջ ռեալ տեռորիզմի վտանգ է տեսել ու առանց այդ էլ սոցիլական վատ վիճակում գտնվող սպայի դրությունը էլ ավելի է բարդացրել: