Լրահոս
Կրթություն և գիտություն
16:10
04.02.21
68

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը չի պատրաստվում որպես տնօրեն ընդունել Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհուն

Img default alt hy

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում հույզերը չեն հանդարտվում. Ուսուցչական անձնակազմն այսօր վաղ առավոտյան եկել էր Երեւան՝ կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտող նամակը հանձնելու։ 

Ուսուցչական անձնակազմը դեմ է նոր տնօրենին, որը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը տեղեկացրեց, որ դպրոցի Կառավարման խորհուրդը մեկ տարի առաջ փոփոխության է ենթարկվել.

«Կառավարման խորհրդի կազմից չորս հոգի փոխվեցին և նշանակվեցին Ռոմանոս Պետրոսյանի քենին, եղբոր կինը, Կոտայքի մարզի Առողջապահության վարչության պետ Անի Չիլինգարյան և ևս մեկը մարզպետարանի աշխատակից: Այս 4-ն էլ նշանակվել են բացառապես քաղաքական նկատառումներով և ուղղորդմամբ, տեղի ունեցավ տնօրենի ընտրություն և այս չորս անդամներն էլ ձայնը տվեցին նոր թեկնածուին՝ Քարմիլե Առաքելյանի, թե ինչու՝ անհասկանալի է»,-ասաց

Պատմության ուսուցիչը նշեց, որ երկու օր առաջ ստացել են հրաման, որ Քարմիլե Առաքելյանը նշանակվել է դպրոցի տնօրեն:

Դպրոցի անձնակազմը այսօր նամակ է հանձնել կառավարություն և հստակ պահանջ ձևակերպել, որ իրենք չեն պատրաստվում աշխատել նորանշանակ տնօրենի:

«Երեկ և այսօր դպրոցում ուսումնական պրոցեսը խաթարված է և մենք իրավական բոլոր միջոցները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց պատմության ուսուցիչը: