Լրահոս
Քաղաքական
22:30
14.02.26
182

Ժողովուրդը կորոշի 148-րդ հոդվածի ճակատագիրը. Փաշինյանը շիկացնում է կրքերը, Վարդևանյանը՝ պարզեցնում

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լծվել են ապացուցելու, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ՀՀ վարչապետի թեկնածու: Փաշինյանի խոսքով՝ 2-րդ երկրի, այս դեպքում՝ նաև 3-րդ երկրի քաղաքացիություն ունեցողը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում վստահ են, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կուսակցությունը մեծամասնություն ձևավորի, կկարողանան Սահմանադրության համապատասխան հոդվածը փոխել, ինչը հնարավորություն կտա Կարապետյանին դառնալ վարչապետ։