Լրահոս
Հասարակական
12:53
11.02.26
91

Խուզարկություններ և ձերբակալվածներ՝ Վաղարշապատում

Վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկում են ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին: Այդ մասին հայտնում է Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը: Նրա տեղեկություններով ավելի քան 10 ձերբակալված կա: Քննչական կոմիտեն հաստատել է, իրենք են գործողություններ իրականացնում Էջմիածնում: Մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: