Լրահոս
Քաղաքական
22:50
12.02.26
141

Խցանի նման դուրս են շպրտվելու. իշխանության վախերը՝ ընտրություններից առաջ

Էջմիածնի ընտրություններից հետո ձերբակալությունների նման օրինակներով է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը հակադարձում Նիկոլ Փաշինյանին, թե իրենք ընտրակեղծիքներ չեն անում: 

Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ եթե համարենք, որ Փաշինյանի թիմը չի կեղծում ընտրությունները, հաստատ է, որ նրանք խմբագրում են ընտրությունների արդյունքները, ազատազրկում ընդդիմադիրներին, որոնք հաղթել են ընտրություններում կամ շատ ձայներ հավաքել: