Լրահոս
Հասարակական
20:20
19.02.26
199

Վախեցած են Աջափնյակում. փոխհրաձգության վայրից ոչ հեռու 4 դպրոց կա

Աջափնյակում փոխհրաձգությունից ավելի քան 24 ժամ անց էլ վիրավորների հստակ թիվը հայտնի չէ: Այսօր անգամ առողջապահության նախարարը կոնկրետ թիվ չի նշել: 

Ինչպես հայտնի է, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 վիրավոր, որոնից մեկը՝ 45-ամյա մի տղամարդ, վիրահատարանում մահացել է: Առողջապահության նախարարությունը  հայտնում է այդ  հիվանդանոցում բուժվող 6 վիրավորի մասին: