Լրահոս
Միջազգային
20:45
19.02.26
191

Թրամփը նշել է, որ թերագնահատել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման բարդությունը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հարաբերություններ ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ։ 

Նա նշել է, որ թերագնահատել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման բարդությունը։  «Ես կարծում էի, որ դա հեշտ կլինի, քանի որ ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Բացի այդ, նա բարձր է գնահատել իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի աշխատանքը Ուկրաինայի կարգավորման հարցում և հիշեցրել Է, որ Ռուսաստանի նախագահի հետ իր առաջին հանդիպումը տևել է մոտ չորս ժամ: «Ես զանգահարեցի և հարցրեցի. «Ինչպե՞ս է Սթիվը»։ «Պարոն, nա դեռ ներսում է»: Անցավ մեկ ժամ: Ես հետ զանգահարեցի։ «Ասեք Սթիվին, որ հետ զանգի ինձ, երբ ավարտի, ես ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում։ Մենք ուզում ենք ավարտել այս պատերազմը»։ «Պարոն, նա դեռ ներսում է», - ասել է Թրամփը։

«Նրանք չորս ժամ միասին են անցկացրել առաջին հանդիպման ժամանակ։ Դա տաղանդ է, և նրանքլավ են շփվում», - հավելել է ԱՄՆ նախագահը։