Լրահոս
Հասարակական
23:58
17.02.26
129

Թող Տերը զորացնի երիտասարդների հավատքը, առաջնորդի ճիշտ ճանապարհով և պահի Իր օրհնության ներքո. Տեր Շնորհք աբեղա Պալոյան

Img default alt hy

Պահպանելով Արագածոտնի Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմում ձևավորված գեղեցիկ ավանդույթը՝ ծխական երիտասարդաց միությունների այցելությունները, այսօր Թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը և թեմի քահանա հայրերը այցելեցին Լուսագյուղ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Հավատքի սերունդ» երիտասարդաց միությանը, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։

Возможно, это изображение один или несколько человек и Стена Плача

Հանդիպման ընթացքում երիտասարդներն ու հոգևորականները միասին աղոթեցին, զրուցեցին հոգևոր թեմաների շուրջ, կիսվեցին իրենց մտքերով, փորձառություններով և առաջիկա ծրագրերով։ Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ և անկեղծությամբ ուղղեցին իրենց տարաբնույթ ու կարևոր հարցերը հոգևորականներին։

Հայր Սուրբը երիտասարդներին պատգամեց շարունակել ապրել աղոթքով, ընդգծեց քրիստոնեական կրթություն ունենալու և դրանով ապրելու կարևոր դերը հավատացյալի և Եկեղեցու կյանքում:

Возможно, это изображение один или несколько человек, Стена Плача и текст

Նման քրիստոնեական կրթություն ունեցող, մտածող և հավատքով ապրող երիտասարդներն են այսօր Եկեղեցու ամենամեծ ուժը։ Նրանք են ապագայի հենարանը, կենդանի կապը ավանդության ու ներկայի միջև, և հույսը՝ հրաշալի ապագայի։

Փառք Աստծո՝ այս գիտակից ու լուսավոր երիտասարդությանն ունենալու համար։ Թող Տերը զորացնի նրանց հավատքը, առաջնորդի ճիշտ ճանապարհով և պահի Իր օրհնության ներքո։

Возможно, это изображение один или несколько человек и борода

Возможно, это изображение один или несколько человек и Стена Плача

Нет описания фото.

Нет описания фото.