Լրահոս
Հասարակական
20:01
19.02.26
316

Տիրադավ եպիսկոպոսների մեջ կռիվ է ընկել, կաթողիկոս են ուզում դառնալ, բայց ծրագիրը չի ստացվում․ 24News

Img default alt hy

Եկեղեցուց վախենում են, քանի որ առաջնորդը ազգասեր է, նրանց խամաճիկ է պետք, որ Փաշազադեի ասածով անի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը։
Հոգևորականների նկատմամբ հնչած մեղադրանքների մասին խոսելիս նախկին հոգևորականը նշեց, որ այդ ամենը միտումնավոր է արվում, որ վարկաբեկվի եկեղեցին, որևէ ապացույց չկա այդ մեղադրանքերի տակ։

«Տիրադավ եպիսկոպոսների մեջ կռիվ է, կաթողիկոս են ուզում դառնալ, բայց ծրագիրը չի ստացվում, հոգևորականները չեն միանում իրենց, չեն ուզում եկեղեցու վրա ցեխ շպրտողների կողքին կանգնեն»,- հավելեց նա։

Խոսելով այն մասին, թե արդյոք Վեհափառը պետք է համախմբման կոչով հանդես գա, բանախոսը ընդգծեց, որ Կաթողիկոսն իր լռությամբ հաղթում է։ Ընդդիմությունը պետք է հանրային դժգոհություն ձևավորի և կանգնի մայր Աթոռի կողքին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։