Լրահոս
Հայաստան
17:15
09.12.20
63

Տիկին Էռատո իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում. Կարին Տոնոյան

Img default alt hy

«Հայ աստպետ» հեռուստախաղի հեղինակ-վարող Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ 4 հարց է հնչեցրել ի պատասխան Աննա Հակոբյանի ավելի վաղ արված հայտարարությանը:

 «Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին.......

          -  Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը.....

         - իսկ դժվար չէ՞ սեփական երեխային  այդքան անեծքի տակ թողնել....

         - իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում .....

          Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք  այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ  դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր  այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու.....

       դե՝ ասեք, ասեք, ասեք......դժվար չէ՞ այդքան խաբել  սեփական երեխային»:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք, հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:

Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»: