Լրահոս
Միջազգային
12:52
16.02.26
91

Թեհրան-Վաշինգտոն հաջորդ հանիպումը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-ին

Img default alt hy

Թեհրան-Վաշինգտոն հադիպման հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում, փետրվարի 17-ին։ «Թաբնաք» լրատվական կայքը հաղորդում է, որ իրանական կողմն այս անգամ էլ շեշտել է, որ ուրանի հարստացման հարցն իրենց բանակցային օրակարգում չէ: 

«Ուրանի զրոյական հարստացումը քննարկման առարկա չէ, գնդակը Ամերիկյան դաշտում է, բանակցությունները համաձայնությամբ կավարտվեն, եթե նրանք ցանկանան»,- նշել է կայքի իրանական աղբյուրը։ Երեքշաբթի կայանալիք բանակցությունները կլինեն Օմանում կացայած բանակցությունների ձևաչափով։ 

Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն Մերձավոր Ալրևելքում ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքովն ու Ջարեդ Քուշները, իսկ իրանական կողմը` արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Մասկատում փետրվարի 6-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև կայացել էր առաջին հանդիպումը, որը 2025թ․ հունիսին Իրանի և Իսրայելի միջև պատերազմից ի վեր առաջինն էր Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ով գլխավորում էր իրանական պատվիրակությունը, բանակցությունների այդ փուլը «լավ սկիզբ» էր որակել, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք «շատ լավ բանակցություններ» են ունեցել իրանական կողմի հետ։ 

Մասկատում կայացած բանակցությունների վերաբերյալ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր. «Այս բանակցություններն ընթացել են անուղղակի և կենտրոնացած են եղել բացառապես միջուկային ծրագրի վրա»։ Իսկ ինչ վերաբերում է հրթիռային ծրագրին, նա հայտնել էր․ «Դա Իրանի պաշտպանական հարցն է և ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում քննարկման ենթակա չի կարող լինել։ Բանակցությունների շարունակությունը կախված է հետագա հանդիպումների որոշումներից»։ 

Հանդիպումից առաջ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ՝ Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի հասնելու համար, եթե ամերիկացիները համաձայնեն քննարկել պատժամիջոցների վերացումը։