Լրահոս
Իրավական
21:00
17.02.26
260

Ստեփան Ասատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Img default alt hy

Ստեփան Ասատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Մեջբերում՝ որոշումից.

Ստեփան Արտակի Ասատրյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև Դատարան) ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովիվ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին:

Հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ հայցադիմումը ներկայացվել է Հոգևոր Հովվի պաշտոնը զբաղեցնելու Հայցվորի իրավունքի պաշտպանության նպատակով, և գործի քննության համար էական նշանակություն է ունենալու կարգալույծ հռչակելու որոշման իրավաչափության պարզումը։ Հոգևոր Հովվի պաշտոնի կարևորությունը, սակայն, չի արտահայտվում վարչական կառուցվածքում աստիճանակարգությամբ բարձր լինելով, ոչ էլ արտահայտվում է որոշակի նյութական առավելություններից օգտվելու կամ կենցաղային իշխանությամբ տնօրինություն անելու հնարավորությամբ։ Հոգևոր Հովվի պաշտոնի կարևորությունն, առաջին հերթին, արտահայտվում է հոգևոր առաջնորդության բացառիկ դերով և կարևորությամբ, նա պատասխանատու է ամբողջ ծխական եկեղեցական համայնքի գործունեության համար։

Վերը թվարկված հոգևոր առաքելությունները միայն փոքրիկ մասն են կազմում Հոգևոր Հովիվի իրավասությունների ամբողջ ծավալի, որոնք սահմանված են Կանոնադրության Զ. «Ծխական Եկեղեցական Համայնք» գլխում։

Ինչպես ցանկացած հոգևոր ծառայողի, այնպես էլ Հոգևոր Հովիվի իրավասությունների կարևոր բնութագիրն է դրանց իրականացման անընդմեջությունը և անընդհատությունը, քանի որ հոգևոր ծառայությունը չի սահմանափակվում ժամանակով։ Ավելին, հոգևոր ծառայության ընդհատումը հակասում է հենց Եկեղեցու դավանանքին: Անգամ եթե, որոշակի իրավական գործընթացների արդյունքում, այս պարագայում, դատարան հայց ներկայացնելու միջոցով, Հայցվորի պահանջը բավարարվի և անվավեր ճանաչվի կարգալույծ հռչակելու հրամանը, այս ամբողջ ժամանակահատվածում Հայցվորը չի կարող շարունակել իր հոգևոր առաքելությունը, որը տրված է ոչ թե անձի՝ մարդու կողմից, այլ Եկեղեցու: Եթե դատավարության ընթացքում Հայցվորը հնարավորություն չի ստանում շարունակել իր Հոգևոր Հովիվի իրավասությունների և պարտականությունների իրականացումը, ինքնին նման ընդհատումը խախտում է Հայցվորի կրոնի ազատության իրավունքը, քանի որ այդ ազատությունը չի չափվում ժամանակով և պատճառում է վնաս հոգևոր ծառայողին:

Հետևաբար, սույն գործով էական նշանակություն է ունենում կիրառել այնպիսի հայցի ապահովումներ, որոնք կապահովեն Հայցվորի հոգևոր ծառայությունն այն պաշտոնի շրջանակներում, որից զբաղեցնելու իրավունքը վիճարկվում է դատարանում։ Նշել է, որ թույլատրելի չէ այս գործը համադրել այն դեպքերին, երբ անձն ի սկզբանե չի զբաղեցրել պաշտոն, հավակնել է, սակայն մերժվելուց հետո վիճարկում է նման մերժումը: Այս գործով ուղիղ 6 տարի Հայցվորն իր հոգևոր ծառայությունը շարունակել և կառուցել է այն շրջանակներում, որը բնորոշ է Հոգևոր Հովիվին։

Հետևաբար, նման եղանակով կարգալույծ հռչակելը ոչ թե ինքնին ենթադրում է Հոգևոր Հովիվի իրավասությունների և պարտավորությունների կատարման տեխնիկական անհնարինություն, այլ հոգևոր ծառայության շարունակության անհնարինություն, քանի որ այդ անհնարինության առաջացումը Հայցվորից կախված չէ, սուբյեկտիվ է՝ հիմնված է Պատասխանողի ոչ իրավաչափ որոշման վրա։ Իսկ սուբյեկտիվ պատճառով հոգևոր ծառայության դադարումն արդեն իսկ հանգեցնում է Հայցվորի համար էական և անմիջական վնասի: