Լրահոս
Իրավական
15:07
17.02.26
401

Սաթիկ Սեյրանյանը դատի է տվել Պետրոս Ղազարյանին

Img default alt hy

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթոիկ Սեյրանյանը հայց է  ներկայացրել ընդդեմ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի: Գործը մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին: 

Հայցադիմումում կարդում ենք՝ «Պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Petros Ghazaryan» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով հրապարակայնորեն հերքել 14.01.2026թ-ին, ժամը 16:57-ին կատարված հրապարակման մեջ տեղ գտած, իրականությանը չհամապատասխանող, Հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները՝ «Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Սաթիկ Սեյրանյանը նրա սանջակ 24 նյուզը:

Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար/…/» և որպես հետևանք պարտավորեցնել Պետրոս Էդիկի Ղազարյանին www.facebook.com սոցիալական կայքում իր՝ «Petros Ghazaryan» էջում (հղումը՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9) «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հերքման տեքստ, Պետրոս Էդիկի Ղազարյանից հօգուտ Սաթիկ Գերասիմի Սեյրանյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում»։